Տիեզերքի աշխարհում

 Այսօր մենք անցանք շատ հետաքրքիր տեղերով: Գնացել էինք աստղացուցարան:Այն մեր դպրոցից 10 կմ հեռու էր, բայց գնացինք ոտքով: Աստղացուցարանը շատ հետաքրքիր էր և անսպասելի: Այն շատ մեծ էր և ապահով: Այն գունդը, որի մեջ իմացել ենք տիեզերքի մասին, շատ մեծ էր: Գունդը կապույտ ու սև գույնի էր:Այնտեղ բարձեր կային,  մենք պառկել էինք բարձերի վրա: Երբ մենք դուրս եկանք, ուրիշ դասարան մտավ այնտեղ:

Մինչև մեր մտնելը աստղացուցարանի աշխատողներից մեկը մտավ, հետո մենք մտանք: Նա միացրեց կինոն և մենք սկսեցինք դիտել: Դիտելու ժամանակ ինձ թվում էր, թե 3D կինո էր: Կինոն ցույց էր տալիս մոլորակները և անուններն էր ասում: Մեզ թվում էր, թե մենք շարժվում ենք: Ես իմացա, որ մեր մոլորակը երրորդ մոլորակն է, ոչ թե առաջինը: Իմացա նաև, որ Վեներա մոլորակում այսօր ինչ-որ բան է եղել, բայց թե ինչ, չգիտեմ:

Աստղացուցարանում պատմեցին, որ արեգակի շուրջ պտտվում է Երկիր մոլորակը:Նյութը ռուսերեն էր, բայց ես հասկացա: