Նոյեմբերի 13-ից 14-ը տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում

    Խավարումներն աստղագիտական երևույթներ են, երբ երկնային մարմինները մեկը մյուսին ծածկելու պատճառով Երկրից դիտողին ամբողջությամբ կամ մասամբ չեն երևում: Մասնավորապես, խավարումներ տեղի են ունենում, երբ Երկիրը, Լուսինը և Արեգակը տարածության մեջ հայտնվում են մեկ ուղիղ գծի վրա: Եթե Երկրի և Արեգակի միջև հայտնվում է Լուսինը, ապա տեղի է ունենում արեգակնային խավարումԱրեգակի լրիվ խավարում տեղի է ունենում այն ժամանակ երբ լուսինն ամբողջությամբ փակում է արեգակի սկավառակը: Երկրի յուրաքանչյուր կոնկրետ վայրից լրիվ արեգակնային խավարում շատ հազվադեպ է դիտվում: Փոխարենը, մասնակի խավարում, երբ Լուսինը ծածկում է արեգակնային սկավառակի միայն մի մասը, տեղի է ունենում շատ ավելի հաճախ: Արեգակի լրիվ խավարումը տևում է մոտավորապես 7,5 րոպե: Այս տարի Արեգակի լրիվ խավարում կսկսվի նոյեմբերի 13-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 19:37:58, իսկ լրիվ խավարումը՝ 20:35:08: Ժամը 22:12:55-ին կլինի առավելագույն փուլը, որը կտևի 4 րոպե 2 վայրկյան: Լրիվ խավարումը կավարտվի 23:48:24, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ նոյեմբերի 14-ին ժամը 00:45:34: Խավարումը դիտվելու է հյուսիսային Ավստրալիայից սկսած, Խաղաղ օվկիանոսի վրայով մինչև չիլիական Խուան Ֆերնանդես կղզիները: Հայաստանից խավարումը  ցավոք չի դիտվելու: