Աստղագիտության ծրագիր (9 դասարան)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցի  Աստղագիտության դասընթացի

ծրագիր (9 դասարան)

 

Պետական չափորոշչին համապատասխան, միջին դպրոցն ավարտող սովորողը աստղագիտություն առարկայից պետք է ունենա հետևյալ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները.


·        

Երկնքում ցույց տալ պայծառ աստղերն ու համաստեղությունները (օգտվելով աստղագիտական քարտեզներից):

·        

Ճանաչել արեգակնային համակարգի կառուցվածքը:

·        

Աստղային երկնքում տարբերել մոլորակներն աստղերից:

·        

Բացատրել Արեգակի և Լուսնի խավարումների առաջացման պատճառները:

·        

Նկարագրել Ծիր Կաթին գալակտիկայի տեսքը, կառուցվածքը, չափերը, ենթահամակարգերը:

 

Աստաղագիտության ուսուցման նպատակը.

·        

Աստղագիտական  աշխարհայացքի ձևավորում:

·        

Սովորողի մեջ աստղագիտության նվազագույն գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորում:

 

Աստղագիտություն առարկայի ուսուցման խնդիրները.

·        

Սովորողին ծանոթացնել թե ինչպե՞ս և ե՞րբ են ծնվել Արեգակը, աստղերն ու գալակտիկաները:

·        

Կարողանա հասկանալ թե որտեղի՞ց են գալիս և ու՞ր են գնում երկնային մարմինները, ի՞նչ ուժեր են կարգավորում  նրանց <<երթևեկությունը>>:

·        

Սովորեցնել սահմանել աստղագիտական կոորդինատային համակարգերը, տեսանելի և բացարձակ աստղային մեծությունները:

·        

Սովորողների մոտ ձևավորել աստղագիտական մտածելակերպ:

·        

Զարգացնել տրամաբանելու, համեմատելու, հետազոտելու կարողությունները:

·        

Սովորեցնել կատարել ստեղծական աշխատանքներ:

·        

Ծանոթացնելով աստղագիտական հասկացություննեիր և երևույթների հետ` սովորողի մոտ զարգացնել հիշողությունը:

·        

Սովորեցնել աշխատել  Stellarium ծրագրով:

·        

Սովորեցնել  կողմնորոշվել երկնքում, կատարել դիտումներ օգտվելով աստղագիտակն ծրագրեից կամ քարտեզներից և վերջում  կատարել եզրակացություններ:



Ուսումնական միջավայր.

·        

Կահավորված կաբինետ,

·        

Աստղադիտարան,

·        

Աստղացուցարան,

·        

Համակարգիչ, Stellarium ծրագիր, ֆոտոապարատ,

·        

Պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ:

Ուսումնական նյութեր.

·        

Աստղադիտակ,

·        

Աստղագիտական քարտեզներ,

·        

Էլեկտրոնային գրադարան:


Համացանցի կիրառությունը

·        

mskh.am կայքը

·        

<<Տիեզերք>> ակումբի ենթակայքը

·        

ՈՒսուցչի և սովորողների բլոգները

·        

Համացանցում թարմ աստաղգիտական, տիեզերագիտական նորություններ:

·        

Առցանց ուսուցում:


Ուսումնական գործունեության տեսակներ

·        

Ուսումնական նյութի բացատրում,

·        

Ցուցադրում,

·        

Երևույթների  ուսումնասիրում,

·        

Աստղադիտակով դիտում,

·        

Աստղագիտական, տիեզերագիտակն Ֆիլմերի դիտում, քննարկում,

·        

Մյուս մոլորակներում կյանքի գոյության  ուսումնասիրում,

·        

Ստեղծական աշխատանքների կատարում,

·        

Ուսումնական ճամփորդությունների իրականացում,

·        

Թեստային աշխատանքների կատարում,

·        

Ուսումնահետազոտական աշխատանքների կատարում,

·        

Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին և ստուգատեսներին:

Սովորողի տնային աշխատանքի կազմակերպում.

  • Համապատասխան կայքերի ուսումնասիրում,
  • Ներկայացումների (presentation) ստեղծում,
  • Ուսումնական փաթեթների ստեղծում,
  • էլեկտրոնային դասերի ստեղծում,
  •  

    Առցանց քննարկում դասավանդողի հետ:



Ստուգում և գնահատում

·        

Բանավոր հարցում,

·        

Էլեկտրոնային գրավոր աշխատանքներ,

·        

Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին,

·        

Մասնակցություն ստուգատեսներին,

·        

Ամփոփիչ էլեկտրոնային գրավոր աշխատանքներ:



Աստղագիտություն

  9-րդ դասարան

Շաբաթական 2 ժամ: Տարեկան 17 ժամ:



Սովորողին ներկայացվող պահանջները.

9-րդ դասարանում սովորողը սկսում է ուսումնասիրել աստղագիտությունը: Ծանոթանում է առարկային և նրա արդի խնդիրներին:

9-րդ դասարանում սովորողը պետք է կարողանա.


·        

Թվարկել աստղադիտակների տեսակները, երկրագնդի վրա տեղակայված մեծ

աստղադիտակները:


·        

Բացատրել մոլորակների փոխդասավորությունը:


·        

Տարբերել ներքին և արտաքին մոլորակները:


·        

Թվարկել երկնային և հսկա մոլորակների ֆիզիկական բնութագրերը և դրանք               համադրել իրար հետ:


·        

Բացատրել Լուսնի փուլերի առաջացումը:


·        

Հեռավորության միավորներն արտահայտել մեկը մյուսով:


·        

Օգտվելով բանաձևերից` կատարել հաշվարկներ:


·        

Նկարագրել մեծ պայթյունի վարկածը և տիեզերքի առաջացումը:



 Դասընթացի թեմատիկ պլանավորումը.

·        

Աստղագիտության առաջացումը:  Գործնական և տեսական նշանակությունը:

·        

Աստղերի տեսանելի օրաշարժը: Համաստեղություններ: Աստղերի տեսանելի աստղային մեծությունները: Գործնական աշխատանք քարտեզով:

·        

Երկնոլորտ, կոորդինատային համակարգեր: Լուսատուների կուլմինացիաները:

·        

Արեգակի տարեկան շարժումը:

 

·        

Ժամանակ: Օրացույց: Աստղադիտակներ: Դիտումներ, գործնական աշխատանք. ծանոթացում աստղադիտակներին և կրկնակի աստղերի դիտումներ:

·        

Աշխարհի երկրակենտրոն և Արեգակնակենտրոն համակարգեր: Ներքին և Արտաքին մոլորակներ: Մոլորակների փոխազդեցությունները:

·        

Կեպլերի օրենքները. գործնական աշխատանք, մոլորակների դիտումներ աստղադիտակով:

·        

Մոլորակների ընդհանուր բնությագրերը: Երկրային խմբի մոլորակներ: Հսկա մոլորակներ:

·        

Լուսին: Արեգակի և Լուսնի խավարումներ:

·        

Թզուկ մոլորակներ: Աստղակերպեր: Գիսավորներ: Ասուպներ: Երկնաքարեր:

·        

Արեգակ: Ֆիզիակական բնութագրերը, կառուցվածքը, մթնոլորտը: Արեգակի ակտիվության պարբերական բնույթը:

·        

Աստղերի հիմնական ֆիզիկական բնութագրերը: Բացարձակ աստղային մեծություն: <<սպեկտոր-լուսատվություն>> դիագրամը:

·        

Կրկնակի աստղեր: Ֆիզիկապես կրկնակի աստղեր: Նոր և գերնոր աստղեր: Բաբախիչներ, սև խոռոչներ:

·        

Ծիր կաթին, կամ մեր գալակտիկան. կառուցվածքը, ենթահամակարգերը: Աստղակույտեր և աստղասփյուռներ:

·        

Այլ գալակտիկաներ: Քվազարներ: Մետագալակտիկան որպես տիեզերքի դիտվող մաս:

·        

Հայ հնադարյան աստղագիտություն: Ա. Շիրակացի: Հայ տոմարագետները:

·        

Բյուրականի աստղադիտարանը: