Աստղագիտությունը կրտսեր դպրոցում

 Այս դասընթացը   կրտսեր դպրոցի 6-10 տարեկան երեխաներին ծանոթացնում է  դեռևս լիովին չբացահայտված ամենահետաքրքիր գիտություններից մեկի` աստղագիտության տարրական հիմունքներին, հետաքրքիր դրսևորումներին, աստղային պարզագույն երևույթներին:   Աստղագիտության հետ ծանոթացումը ուսումնական կլինի  սովորողների համար, այն`

1.
 նպաստում է աշխարհայացքի ձևավորմանը

2. 
զարգացնում է հետազոտական, դիտողական աշխատանքներ կատարելու հմտությունները

3.
մղում է դիտումներից ստացված արդյունքներից սեփական եզրակացություն կատարելու: 

Աստղագիտությունից ստացած հմտություններն ու գիտելիքները   հետաքրքրություն   կառաջացնեն   նաև դպրոցական մյուս առարկաների նկատմամբ, քանի որ աստղագիտական երևույթները բացատրվում են հենց այդ առարկաների միջոցով՝ Ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, աշխարհագրությանկենսաբանության:

Դպրոցահասակների մտածողությունը կարելի է զարգացնել ոչ միայն տեսողական պատկերների, այլ  նաև չափումների, համեմատությունների, համադրությունների միջոցով:

Նյութի  մատուցման մատչելի ձևերից մեկը հեքիաթի, պատումի միջոցով այն ներկայացնելն էՍակայն միայն հեքիաթ պատմելը բավական չէ: Այն պետք է համատեղվի դիտումների, փորձարկումների, քննարկումների հետ, ինչպես նաև համեմատություն անցկացվի դիտածի և պատվմածի միջև՝ այնուհետև բերվի որոշակի եզրահանգման: Առանց այս ակտիվ գործընթացի սովորողը չի յուրացնի ներկայացվող նյութը:

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները հատկապես ուշադրություն են դարձնում գունազարդ նկարներին, որոնց միջոցով հնարավոր է հասկանալի և պատկերավոր բացատրել աստղագիտական հասկացություններն ու երևույթները:

Յուրաքանչյուր դասից հետո երեխաները   իրենց յուրացրածը նկարում կամ նոր հեքիաթ են հորինում:

Աստղագիտության հետ ծանոթացումը սկսում է Երկրին ամենամոտ  աստղից`Արեգակից: Սովորողները ներկայացնում են իրենց իմացածը Արևի մասին, դատողություններ են անում, փորձում են իրենց իմացածից եզրակացություններ կատարել: Հետո  նրանց պատկերավոր, իրենց հասանելի տեղեկություն է տրվում Արեգակի մասին որպես աստղ, նրա չափերի, Երկիր մոլորակից ունեցած հեռավորության մասին:
Սովորողները հասկանում են,  որ Արեգակը  էներգիայի աղբյուր է:

 Որպեսզի  դասընթացի նյութը հնարավորինս մատչելի դառնա, հնարավորության դեպքում կատարվում է տվյալ նյութին վերաբերվող փորձ, որից հետո սովորողները նկարագրում են փորձի ընթացքը և կատարում եզրակացություններ :

Արեգակն ուսումնասիրելու համար պատրաստում ենք հատուկ արևային ակնոցներ: Կարևոր է, որ նրանք իմանան, որ առանց այդ ակնոցների Արեգակին նայել չի կարելի, և նույնիսկ արևային ակնոցներով 1-2 րոպե անթարթ նայելը վնասակար է աչքերի համար:

Արեգակին ուսումնասիրելուց հետո 
ծանոթանում ենք նաև մյուս աստղեր իհետ:

Պատկերացում են կազմում, որ այդ աստղերը Արեգակի նման մեծ, կլոր գնդեր են, որոնք գտնվում են Երկիր մոլորակից շատ հեռու,
որի պատճառով էլ նրանք մեզ երևում են կետի չափ և չեն այրում:

Սան
երին գաղափար է տրվում աստղերի թվի մասին: Որոնց ուսումնասիրելու համար աստղալից երկինքը բաժանել են խմբերի`համաստեղությունների և ամենապայծառներին տվելեն անուններ:

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս բաժնում կարևոր է, որ սովորողները ծանոթանան մոլորակների և դրանց բնական արբանյակների հետ: Մոլորակները իրենց սեփական լույսը չունեն և երկնքում երևում են Արեգակի ճառագայթների լուսավորման միջոցով: Առաջին հայացքից մոլորակները նման են աստղերին և դրանց տարբերելն գրեթե անհնար է:  Բայց ուշադիր հետևելով աստղազարդ երկնքին, նկատում ենք, որ մոլորակները 
ի տարբերություն աստղերի չեն թարթում: Մոլորակները աստղադիտակով դիտելիս կետի փոխարեն երևում են սկավառակի տեսքով:  Մի քանի ամիս դիտումներ կատարելով նկատում ենք, որ մոլորակները իրենց դիրքը երկնակամարում փոխում են:

Այս բաժնում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երեխաները հասկանան, թե ինչպես Լուսինն է պտտվում Երկիր մոլորակի շուրջ (Լուսինը Երկիր մոլորակի բնական արբանյակն է), այնպես էլ մյուս մոլորակներն են պտտվում
Արգակի շուրջ (որպես բնական արբանյակներ): Առաջին հայացքից բարդ երևացող այս խնդիրը կարող ենք բացատերել առօրյայում օգտագործվող առարկաների օգնությամբ`

   *մետաղադրամ, որը կներկայացն
ի Երկիր մոլորակը,

   *գունդ, որի տրամագիծը 4 անգամ ավելի փոքր կլինի մետաղադրամից: Այն հանդես կգա որպես Լուսին:

   *164 սմ տրամգծով շրջան (այն կարող է լինել նաև դեղին ներկված թուղթ), որն էլ կլինի Արեգակը:

Այս նյութերը յուրացնելուց հետո սկսվում է մոլորակների ուսումնասիրությունը: Նկարների միջոցով ճանաչում են մոլորակները և սովորում ըստ Արեգակից ունեցած հեռավորության թվարկել:

Համացանցից, մեծերից, գրքերից նյութին վերաբերող տեղեկություններ են հավաքում, ներկայացնում ընկերներին:

Հուսովեմ, որ այս դասընթաց
ից ստացած գիտելիքներին ու կարողությունները կնպաստի սովորողներին հետաքրքրվել բնագիտությամբ և հատկապես աստղագիտությամբ: