Աստղացուցարանի կարգ

Կրթահամալիրի աստղացուցարանը բնագիտության լաբորատորիայում գործում է որպես աստղագիտության յուրատեսակ ուսումնական կաբինետ, որտեղ իրականացվում է նաև աստղագիտության լրացուցիչ կրթություն՝ օգնելով սովորողներին ձեռք բերել աստղագիտական գիտելիքներ, զարգացնելու հետազոտական հմտություններ, սեր առաջացնելով դեպի աստղագիտությունը: Աստղացուցարանում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են հատուկ 360˚ ձևաչափով (այսինքն՝ բոլոր կողմերից), ինչպես նաև գլխավերևում ցուցադրման համար, այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, ավելի բնական, քան մնացած այլ տարածական ցուցադրման միջոցները: Այն հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծելու վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնելու երկնակամարի պայծառ աստղերի և հայտնի համաստեղությունների հետ: Աստղացուցարան այցելում են խմբերով՝ 1-4 դասարանցիները՝ 10-20 հոգիանոց, 5-12-րդ դասարանցիները՝ 10-15: Մեկ անձի համար մի ցուցադրություն-դասընթացի արժեքը 30 դրամ է: Ցուցադրությունների տևողությունը 30-45 րոպե է: Աստղացուցարան այցելում են նախապես տեղեկացնելով: