Կրթասեր

«Կրթասեր» հասարակակական կազմակերպությունը 2001թ. ստեղծել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծնողները, ՀՀ-ում կրթության զարգացմամբ հետաքրքրվող անհատներ։ Կազմակերպության նպատակը կրթական նոր ծրագրերի, կրթական նորարարության խթանումն ու տարածումն է, հեղինակային մանկավարժության հեղինակների միջև կապեր հաստատելը, միավորելը։  «Կրթասեր» կազմակերպությունն իրականացնում է հասարակական-քաղաքացիական-էկոլոգիական ծրագրեր և նախագծեր։ Կրթասերի կազմում գործում են կրթական ակումբներ։