Անիմացիոն ֆիլմ

 Երեկ ժամը 15:00-ին Տիեզերք ակումբի պարապմունքներից մեկն էր: Սկզբում մենք ֆիլմ դիտեցինք, ճիշտն ասած ես քնել էի և չիմացա ֆիլմի վերջում ինչ եղավ, բայց ես դեռ այն կդիտեմ: Երեկ նաև քույրս էր եկել ինձ հետ (նա ինձանից մեծ է): Վերջում ես խնդրեցի, որպեսզի ֆիլմ դիտենք պլանետարիումով, չնայած արդեն ուշ էր, բայց մենք դիտեցինք: Այս անգամվա ֆիլմը միայն տիեզերքի մասին չէր, այն անիմացիոն,շատ գեղեցիկ էր և խաբկանքներով լի տեսանյութ էր, ֆիլմը դիտելիս ինձ թվում էր թե ես ներսում եմ, շենքերին վերևից դիտել խաբվել, ուղղակի խելագարվելու էր, ամենալավը այն մասն էր, որ կարծես առաջ գնաիր: 40 րոպե տևացող ֆիլմը կազմված էր տարբեր տեսանյութերից, որոնք կցված էին իրար: Ֆիլմում կար ձյան մասին պատմող հատված, որտեղ պարզ երևում էր թե ինչպես է ձյունը ջրի փոխակերպվում, կամ այն մասը, որ թռչում էինք քաղաքների վրայով, կարծես օդապարիկով թռչելիս լինեինք: Ֆիլմի շատ դրական և էմոցիոնալ լիցքերից բացի, առաջացավ մի փոքր գլխապտույտ, այդ իսկ պատճառով ես և քույրս որոշեցինք զբոսնել ու պաղպաղակ ուտել:

 

Մյուս պարապմունքը Մեդիա կենտրոնում ժամը 15:15